19/09/2023 17:50
Նիկոլ Փաշինյանին այլևս չեմ մեկնաբանում, դավաճաններին մեկնաբանելը անօգուտ գործ է. Արթուր Վանեցյան
«Հրապարակ»-ը «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցրել է՝ պատրաստվո՞ւմ է գնալ հրապարակ, Վանեցյանն էլ ասել է, որ վատառողջ է։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը լսե՞լ է, որտեղ նա կոչ է անում անկայուն իրավիճակ չստեղծել, ինչպե՞ս կարող է մեկնաբանել, Վանեցյանն ասել է, որ չի մեկնաբանում։
«Նիկոլ Փաշինյանին ես այլևս չեմ մեկնաբանում, դավաճաններին մեկնաբանելը անօգուտ գործ է»,- ասել է Վանեցյանը։