20/09/2023 14:23
Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջևան միջանցքն է. Էդիկ Բաղդասարյան
Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւանմիջանցքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Ալիեւը, Էդրողանը, Պուտինը, Նիկոլի համաձայնությամբ, Արեւմուտքի հեզ հայացքի ներքո ոչնչացրին բնիկ ժողովրդի՝ զրկելով նրան իր հայրենիքից: Արցախը միակ տարածքն է, որտեղ ապրում են բնիկ հայերը:
Արցախցիները մեն-մենակ չեն կարող պայքարել ողջ աշխարհի դեմ: Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է:
Եվ այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:
Մենք՝ հայերս, արձանագրեցինք, որ պետություն չենք ուզում եւ չենք կարող ունենալ»։