20/09/2023 12:02
Իշխանական ընտանիքները լքել են կառավարական ամառանոցը
Երեկվանից Արցախը ադրբեջանական ռմբակոծությունների տակ է, իրավիճակը րոպե առ րոպե սրվում է, սակայն իշխանականները Արցախում լուծումներ փնտրելու փոխարեն սեփական անվտանգության խնդիրներն են լուծում, գրում է «Հրապարակ»-ը։
Կայքը գրում է, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները արդեն հեռացել են կառավարական ամառանոցից, տղամարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ ՊՆ բունկեր են տեղափոխվել, իսկ կանայք եւ երեխաները՝ ով որտեղ հարմար է գտել, միայն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Սեւանի ամառանոց է տեղափոխվել։