20/09/2023 00:03
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածքը, խաղաղապահների պարտավորությունն է պաշտպանել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը. Արմեն Գրիգորյան
ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը և սա է մեր առաջնահերթությունը, Հանրայինի եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղում Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի։
«ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, առաջնահերթ՝ ՌԴ-ն, որովհետև գետնի վրա նրանց ներկայությունն է, խաղաղապահների պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն կամ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում», - ասաց Գրիգորյանը։