20/09/2023 21:20
Ալիև. Ղարաբաղի հարցում Երևանի դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի կնքման հույս է տալիս
Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հույս է ներշնչում Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման համար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Երեկ և այսօր Երևանի դրսևորած դիրքորոշումը հույս է ներշնչում, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կլուծեն իրենց միջև առկա խնդիրները, կստորագրեն հաշտության պայմանագիր, և անդրկովկասյան երեք երկրները կսկսեն համագործակցել եռակողմ ձևաչափով», - ասել է Ալիևը տեսաուղերձում։