20/09/2023 20:35
Արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված հազարավոր արցախցիներ պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել։
«Հազարավոր արցախցիներ Ստեփանակերտին՝ ադրբեջանական ուժերի մոտանալուն մեկտեղ և հատկապես հրադադարի մասին հայտարարությունից հետո, հավաքվել են ռուս խաղաղապահների շտաբի մոտ։ Նրանք պահանջում են տարհանում ուղղաթիռներով և ակնկալում են ավելի լավ պաշտպանություն», - գրել է նա։