20/09/2023 20:37
Արցախում քայլեր են ձեռնարկվում տարհանված մի քանի հազար բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքների մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:
«Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում: