20/09/2023 21:38
Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։