20/09/2023 17:11
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայկական կողմի հետ բանակցություններ նախատեսված չեն․ Բայրամով
Ադրբեջանն առայժմ չի չի նախատեսում բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բանակցություններ այս պահին նախատեսված չեն»,- ասել է Բայրամովը։
Բայրամովը հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էլ հանդիպում ՄԱԿ-ում առայժմ նախատեսված չէ։
Ադրբեջանի ԱԳ նախարարը «Ռիա Նովոստի»-ին հաստատել է՝ մասնակցելու է Արցախի հարցով սեպտեմբերի 21-ին նախատեսված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։