20/09/2023 19:16
Եղցահողն արդեն չկա, Մեծ Շենը շրջափակման մեջ է. գյուղապետ
Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են, News.am-ին ասել է Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնել է գյուղապետը:
Նա նշել է, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
«Բայց հասկանում եք, չէ՞՝ արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա՝ դուրս գանք: Սա վերջն էր: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի», հավելել է Դավթյանը: