20/09/2023 00:53
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել. վնասվածք է ստացել նաև «Հետք»-ի լրագրողը
Կառավարության առջև այսօր՝ սեպտեմբերի 19-ին, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության լուսաձայնային նռնակների կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։
Տուժել է նաև Հետք Մեդիա Գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը, որը լուսաբանում էր ակցիան։ Անուշը բեկորային վնասվածք է ստացել, որի հետևանքով, ըստ բժիշկների, մակերեսային այրվածք է առաջացել։
Ըստ նրա՝ ժամը 19։56-ի սահմաններում 2 անգամ պայթյուն է լսվել, որից հետո զգացել է, որ կողային հատվածում վնասվածք ունի։ Անուշը հեռացել է տարածքից, քայլել դեպի Մաշտոցի պողոտա, ապա զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկները վիրակապել են ու արձանագրել դեպքը։