20/09/2023 23:11
Կառավարության շենքի մոտ վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանին վիրահատել են
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վնասվածքներ ստացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի առողջական վիճակը պարզելու նպատակով Aravot.am-ը դիմել է պատգամավորի որդուն՝ Տարոն Մանուկյանին:
«Հայրիկի հետ շատ լուրջ բան չկա՝ քթի կոտրվածք է, միջնապատն էլ թեք էր, դրա համար վիրահատական միջամտության կարիք առաջացավ։ Վիրահատության ժամանակ կռճիկից ոսկոր են վերցրել՝ միջնապատի ոսկորի տեղը լրացնելու համար, վիրահատությունը նորմալ է անցել: Հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ զուտ վարակներից խուսափելու նպատակով»,-հայտնել է պատգամավորի որդին:
Տարոն Մանուկյանի խոսքով՝ վաղն արդեն Գեղամ Մանուկյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: