20/09/2023 16:50
Շատ են վիրավորները և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականների շրջանում. Մարտունու հիվանդանոցի բժիշկ
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել ենք Ստեփանակերտ, News.am-ին ասել է Արցախի Մարտունու հիվանդանոցի բժիշկներից Հրայր Աղաբեկյանը:
«Շատ են վիրավորները և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականների շրջանում: Երեխաներ ու կանայք չկան վիրավորների շրջանում, նրանք ապաստարաններում են»,- ասել է բժիշկը:
Նրա խոսքով՝ այժմ հիմնականում զոհերի մարմիններն են բերում. «Շատ են զոհերը»:
Հրայր Աղաբեկյանը նշեց, որ հիմնականում բեկորային ու հրազենային վնասվածքներ ունեն վիրավորները. «Հիմնականում թեթև վիճակում գտնվողներն են մեր հիվանդանոցում»: