20/09/2023 20:11
Ոչ թե քաոս, այլ անորոշություն է, ո՞ւր գնանք․ Մարութ Վանյանը՝ Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը «Ազատության» հետ զրույցում ներկայացրել է հրադադարից հետո Ստեփանակերտում տիրող իրավիճակը։
Վանյանը նշել է, որ Ստեփանակերտում է, արկերի ձայներից փորձում են ուշքի գալ, երեխաները, մարդիկ դուրս են եկել ապաստարաններից։
Ըստ նրա՝ քաղաքում էլեկտրաէներգիա չկա, մարդիկ բակերում փայտի վառարաններ են դրել, թեյ, ճաշ են պատրաստում։
«Այս պահին մարդիկ պայուսակներով այս ու կողմ են գնում, ոչ թե քաոս, այլ անորոշություն է ավելի շատ, չես էլ կարող մեքենա նստես ու մի տեղ գնաս։ Ո՞ւր գնան, ինչպես նկարներում տեսնում եք, այդ վիճակն է, ռուսներն ի՞նչ պետք է անեն այդքան մարդկանց համար․.. պարզ է, որ ասելու են՝ եկել եք՝ ի՞նչ անեք», - ասել է նա։