20/09/2023 15:42
«Reuters»-ին հարցազրույց է տվել ոչ թե Կոստանյանը, այլ՝ Հովհաննիսյանը, իսկ խոսքերն աղավաղվել են. ԱԳՆ պարզաբանումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ ԱԳ փոխնախարարի` «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսքերը աղավաղվել են։
Aysor.am-ը դիմել է ԱԳՆ՝ ճշտելու՝ արդյոք ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ»։
««Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, այլ՝ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, վերջինիս հնչեցրած միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»,- Aysor.am-ին ասացին ԱԳՆ-ից։
Ավելի ուշ կտարածվի շտկված հոդվածը։