20/09/2023 18:06
«Ղարաբաղի հայկական ծագման բնակչության վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է»․ Ալիևի օգնական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների» սոցիալ-տնտեսական «ինտեգրացիան» Ադրբեջանի ներքին գործն է։
«Ղարաբաղի հայկական ծագման բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիրը համապատասխան կառույցների կողմից արդեն պատրաստվել է»,- հայտարարել է Ալիևի օգնականը։