20/09/2023 14:06
Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում իրավիճակի մասին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստան Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։
«Ենթադրվում է, որ խաղաղապահներն ամբողջությամբ ու առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն»,- ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը։
Նա ասաց, թե Հայաստանի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն վարկածը, որ ԼՂ դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։
«Ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի ունեցածն ընդունում է ի գիտություն ու կշարունակի հետևել զարգացումներին։
«Վերջին տեղեկությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է։ Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև կայունությունը շատ կարևոր է,- ընդգծեց վարչապետը։