20/09/2023 22:38
Պուտինը Փաշինյանին ասել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները տեղի կունենան ռուս խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։
«Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ բանակցությունները տեղի կունենան Եվլախում։