20/09/2023 09:40
Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրադրությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման առնչության և զոհերի՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում, մասին հաղորդումների առնչությամբ։ Նա ցավում է, որ այս անհանգստացնող զարգացումները հաջորդեցին տեղի բնակչությանը սեպտեմբերի 18-ին այդքան անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրմանը։
Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դե-էսկալացնել իրադրությունը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Նա շարունակում է մտահոգված մնալ տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու հումանիտար կազմակերպությունների լիարժեք հասանելիությունը դրա կարիքն ունեցող անձանց։ Նա կողմերին կոչ է անում կրկին կենտրոնանալ վստահության ամրապնդման և տարածաշրջանում տևական խաղաղության ապահովման ջանքերի վրա»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարությունում։