20/09/2023 00:10
Ռուսաստանը չի որոշում, թե ով պետք է Հայաստանում լինի իշխանության. Արմեն Գրիգորյան
Ռուսաստանը չի որոշում, թե ով պետք է Հայաստանում լինի իշխանության, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա հայտարարեց, թե եթե ՌԴ-ն ուզում է մնա տարածաշրջանում, ուրեմն պետք է ինչ-որ քայլեր անի:
«Եթե Ռուսաստանը չի կանխում տեղի ունեցածը, ապա, այո, Ռուսաստանն ուզում է լքել տարածշրջանը»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանն ասաց, թե Ադրբեջանը ռազմական տեխնիկա ու զինուժ է կուտակել հայ-ադրբեջանական սահմանին, բայց այս պահին ռազմական հիմնական գործողություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: