20/09/2023 16:14
ԵՄ-ն մտավախություն ունի, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները կստիպեն տեղաբնակ հայերին հեռանալ
Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրով, որն ապրում է ռազմական գործողությունների հետևանքները, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Շատ կարևոր է, որ ներկայիս ռազմական գործողությունը չօգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու Ղարաբաղի հայ բնակչությանը գաղթել»,- ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցում։