20/09/2023 12:45
Արցախում մոտ 100 մարդ է զոհվել, մի քանի հարյուրը՝ վիրավորվել. Ռուբեն Վարդանյան
Սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսել»,- Reuters-ին ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ուժերը մարտական գործողությունները շարունակել են ողջ գիշեր և նաև այսօր։