20/09/2023 21:54
Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր
Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին, որոնցից 5-ը երեխաներ են։
«Մեր գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են»,- ասվում է Արցախի ՄԻՊ հաղորդագրությունում: