20/09/2023 16:57
Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ
Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը Իրանի կարմիր գծերից մեկն է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
Գեներալ Աշտիյանին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, քննարկելով տարածաշրջանային փոփոխությունները՝ դեմ է արտահայտվել արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը․
«Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք դիտարկում ենք առաջարկված 3+3 ձևաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծման համար տարբերակ»։