20/09/2023 17:47
Մենք ոչ մի վնաս չենք հասցրել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը․ Ալիևի օգնական
Ադրբեջանը ոչ մի վնաս չի հասցրել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին, պնդել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ։
«Ադրբեջանի նպատակը «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների» «խաղաղ ինտեգրացիան» է»,- ասել է Ալիևի օգնականը։
Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց մեջ կան նաև երեխաներ, վիրավորների շրջանում ևս երեխաներ կան։