20/09/2023 10:20
«Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը». Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ԼՂ-ում ցեղասպանությունը
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու համար։
«Մեր ազգի դեմ անդադար հարձակումների, հաճախ ցեղասպանության դրսևորումներով սարսափի ֆոնին պետք է ձայն բարձրացնել ու խնդրել աշխարհին բացել աչքերը այս ծանրագույն հումանիտար ճգնաժամի առաջ։ Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը։
Բոլոր պետությունների բարոյական պարտքն է միավորվել ու ձեռնարկել անհապաղ վճռական միջոցներ, որպեսզի վերջ տրվեն գազանություններին և օգնություն հատկացվի տուժածներին։
Մեր ընդհանուր մարդկայնությունը պահանջում է լինել համերաշխ ցեղասպանության դեմ, հանդես գալ արդարության և խոցելի խմբերին պաշտպանելու դիրքերից ու աշխատենք, որ այսպիսի սարսափելի իրադարձություններըերբեք չշարունակվեն։
Բավական է»,- Facebook-ում գրել է Յուրա Մովսիսյանը։