20/09/2023 18:50
Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է 70 տոկոսով․ Ադրբեջան
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերի մոտ 70 տոկոսը համաձայնեցված է։ Դա պետք է փոխադարձ գործընթաց լիներ, սակայն հիբրիդային պատերազմները, բացասական միտումները խանգարեցին ինտենսիվ բանակցությունների անցկացմանը։ Այնուհանդերձ, այդ հարցը դեռևս Ադրբեջանի օրակարգում է»,- ասել է Հաջիևը։