20/09/2023 13:58
Եթե Ադրբեջանի ագրեսիան իրականացվի ՀՀ-ի դեմ և մնա անպատիժ, հաջորդը մենք ենք․ վրացի պատմաբան
Վրացի պատմաբան, պատմության դասախոս Բեքա Կոբախիձեն գրառում է կատարել Ղարաբաղում զարգացող իրադարձությունների վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։
Պատմաբանը հարկ է համարում աջակցել երկու հիմնական բանի.
«Ալիևը չպետք է շարժվի դեպի Սյունիք. 2. Ղարաբաղում վայրի էթնիկ զտումներ չպետք է տեղի ունենան, ինչը կհանգեցներ Փաշինյանի տապալմանը և Ռուսաստանի խամաճիկ իշխանության գալուն Հայաստան։ Հիմա այս սցենարների լծակների մեծ մասն Ալիևի ձեռքում է»։
Կոբախիձեն գրում է, Ալիևը հույս ունի՝ կարող է բռնությամբ զավթել և վերահսկել Ղարաբաղը, բայց առանց հայ բնակչության։
«Եթե տեղի ունենան էթնոզտումներ և դրա հետ կապված բազմաթիվ մարդկային ողբերգություններ, Փաշինյանի համար դժվար կլինի ևս մեկ անգամ պահպանել իշխանությունը։ Ռուսաստանը ցանկանում է, որ Ալիևը գնա Սյունիք և դրանով միայն խորացնի հակամարտությունը։ Այդպիսով նա կփոխարինի նաև Փաշինյանին և կպահպանի ուժեղ ազդեցությունը երկու շրջանների վրա»,-գրում է պատմաբանը և շարունակում «Փաշինյանը դա գիտակցում է ու խուսափում պատերազմի մեջ մտնելուց։
Ալիևի ցանկությունն է գոնե վերցնել Ղարաբաղը, առանց հայերի, և եթե Սյունիքի վրա հարձակման օրինականությունը բախվի պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, նրա համար ավելի լավ կլինի»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։