21/09/2023 22:16
Կառավարության դիմաց լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ
Այս պահին կառավարության շենքի դիմաց բազմամարդ հավաք է: Հավաքված քաղաքացիները պահանջում են գործող իշխանության հեռացումը, վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»: Հավաքին մասնակում նաև անվասայլակներով մարդիկ, ովքեր վիրավորվել են պատերազմի դաշտում:
Իրավիճակը քիչ առաջ լարվեց, ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել, քաղաքացիների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին: Ոստիկանները հայտարարեցին, որ հատուկ միջոցներ կկիրառեն։