21/09/2023 18:44
Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի փողոցներում տեղի ունեցող ցույցերին։
«Ոմանց կողմից բռնություն գործադրելու նպատակն այն է, որ իրավապահներն ինքնատիրապետումը կորցնեն և արյուն հեղվի»,- ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա զգուշացրեց՝ գործելու են կոշտ, բայց՝ օրենքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։
Ըստ նրա՝ Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկը ՀՀ նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ ԼՂ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են։
Փաշինյանն ասաց, թե իրավապահներին հանձնարարականներ է տվել։