21/09/2023 11:56
Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով. իսկ այսօր Փաշինյանը հանձնեց Արցախը. պատգամավոր
Գիտե՞ք չէ, թե ինչ օր են ադրբեջանիցների հետ բանակցում։ Այսօր Սեպտեմբերի 21-ն է և այսօր պետք է տոնեինք մեր անկախության օրը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ հայ ժողովուրդն իր անկախությունը պահպանի, քանի որ այդ օրը մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր նահատակված հայորդիներին. «Ցավոք, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության , որը սկսվել է 2018 թվականին, արդյունքում Արցախը հայտնվել է այս աղետալի վիճակում։ Խաղաղության այն թեզը, որը խաբկանք է հայ ժողովրդի համար, վարում է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ նդա խորամանկություն է։
Նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլ՝ Հայաստանը, ՀՀ-ով միջանց, ճանապարհ ունենալը։ Այդ խաբկանքին կուլ է գնացել Նիրկոլ Փաշինյանը՝ իր վարած քաղաքականության շնորհիվ։Մի կողմից էլ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է։ Գիտեք, խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա։ Մի քիչ քիչ խելացին, սովորում է նաև իր սխալների վրա, բայց երբ մարդն անդադար սխալներ է թույլ տալիս, անհաջողությունների ու պարտությունների շարաններ են լինում նրա օրոք, դա արդեն... »։
Օհանյանը նշեց, որ երբ բանակցությունները տապալվում են, այն ժամանակ սկսվում է պատերազմը.« Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով։ Արցախյան շարժումն է հիմք հանդիսացել, որ սեպտեմբերի 21-ին մեր անկախությունը կերտենք։ Եվ այսօր ՀՀ անկախության օրը Փաշինյանը հանձնեց Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին ու մեր անկախության վրա մի մեծ քար նետեց։ Եվ այսօր, փոխանակ մեր ժողովրդին շնորհավորենք, այսպիսի տրամադրություն ունենք»։