21/09/2023 13:49
Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը այսօր ԱԺ դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ սա կուսակցական պայքար չէ, այստեղ բոլորը վայր են դնում իրենց կուսակցության դրոշները։
«Մենք այլևս չենք խոսելու, թե իրականում ինչ աղետի առաջ ենք կանգնած մենք, թե ինչ խնդիրների առաջ է մեզ կանգնեցրել իշխանությունը։ Կարծում եմ՝ ողջ հայությունը դրան տիրապետում է։ Մենք խոսելու ենք հստակ անլիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների և կիսելու ենք պատասխանատվությունը և որևիցե կերպ նահանջ չի լինելու։ Եթե տեղյակ եք, այս պահին մարտեր են տեղի ուն ենում նաև Ստեփանակերտում։
Մենք թևակոխել ենք վճռական փուլ և այլևս հետ դարձի ճանապարհ չկա։ Մի տարբերակը համակերպվելն ու հնաձնվելն է, մյուս տարբերակը՝ պայքարելը։ Մեզ շարունակ վախեցրել են, որ եթե գնաք գործողության, ապա մեզ բոլորիս սպառնում է պատերազմ։
Դա սուտ է, պատերազմից ավելի սարսափելի բան կա, դա անզեն մորթվելն է, իսկ կյանքից թանկ՝ արժանապատվությունը։ Անգամ մեր հավատն են փոխարինել վախով։ Մենք վախենում ենք ներկայից, ապագայից, և ամենավատն է սարսափում ենք անցյալից և անցյալում տարած հաղթանակներից», - հայտարարեց Պետրոսյանը։