21/09/2023 16:56
Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով
Արցախի Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում, այս մասին հայտնում են «Ղարաբաղ տելեկոմ»-ից։
«Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։