21/09/2023 22:45
ԼՂ-ում ստեղծված վիճակը Հայաստանում որոշ ուժեր փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել. իրենց չի հաջողվելու. Արմեն Գրիգորյան
Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղում, Հանրայինի եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քննարկել ենք նաև ստեղծված ներքաղաքական իրավիճակը, որովհետև ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակը Հայաստանում որոշ ուժեր, արտաքին ուժերի աջակցությամբ, փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել։ Դա, միանշանակ, իրենց չի հաջողվելու» , - ասաց Գրիգորյանը։