21/09/2023 09:47
Աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, շարունակում ենք հանձնառու լինել կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից Անկախության տոնի կապակցությամբ լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին։ 1991թ․ հռչակելով իր անկախությունը Խոհրդային Միությունից՝ Հայաստանն ընտրեց անկախության ու ինքնորոշման ուղին։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հանձնառությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների ապահովմանն ու ամրապնդմանը, իրավունքի գերակայությանն ու արդարությանը բոլորի հայերի համար։
Այս արժեքները համահունչ են մեր արժեքներին, և մենք հպարտ ենք լինել Հայաստանի գործընկերն այս ուղղություններում։
Մենք կշարունակենք սատարել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և շարունակում է հանձնառու լինել կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում, որի ներքո հարգված կլինեն բոլորի իրավունքները։
Մենք կշարունակենք ջանքերը մեր երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Հայ ժողովրդին առաջիկա տարում մաղթում եմ բարեկեցություն ու խաղաղություն»։