21/09/2023 12:10
ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում, նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգության ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ նպաստելու իրավիճակի կայունացմանը»,-այս մասին առաքելությունը գրել է իր X (նախկին Twitter-ի) ալիքում։