21/09/2023 10:07
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով ա իշխանությունը. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով ա իշխանությունը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ոչնչությունը դուք և ձեր նմաններն են, որոնք ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում էլի» , - ասաց Աղազարյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե «ոչնչություն» հենց իրեն՝ Աղազարյանին էին անվանում զոհված զինծառայողների ծնողները, պատգամավորն արձագանքեց.
«Ոչինչ, իրենք կորուստներ ունեն, թող անվանեն։ Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու»։