21/09/2023 22:42
Ժողովուրդն իր խոսքն արդեն ասում է․ Հայկ Մամիջանյան
Այս իշխանությունները, բացի վտանգից, պատերազմից, մահից, մեր երկրին ոչինչ չեն բերել, հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Շատերը հարցնում են՝ բա որ պատերազմ լինի … եթե Նիկոլը մնա, հաստատ պատերազմ է լինելու, ու այդ պատերազմը պարտությունով է ավարտվելու, ինչպես ավարտվել են բոլոր այն պատերազմները, որոնք ինքը բերել է մեր երկրի գլխին: Մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում լինել և հետևել, թե ինչպես են մեր հայրենակիցներին ցեղասպանում:
Ո՛չ ելույթների ժամանակ կա, ո՛չ կոչերի, ընդամենը մնացել է, որ ժողովուրդն իր խոսքն ասի, իսկ ժողովուրդն արդեն իր խոսքն ասում է ու կասի»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հրապարակեց անհնազանդության զանգվածային ակցիաները համակարգող ազգային կոմիտեի առայժմ միայն 5 անդամների անունները, որոնց թվում է նաև Հայկ Մամիջանյանը։