21/09/2023 19:27
Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան
Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի, ընդգծեց Վազգեն Մանուկյանը։
«Ցանկացած երկիր իր քաղաքացու՝ մի հոգու համար ինքնաթիռ է ուղարկում։ Արցախում երեխաներ են զոհվում, մայրեր, տղամարդիկ մինչև վերջ պայքարում են։ Մինչև հիմա դեռ որոշ տեղերում պայքարը գնում է։ Ո՞նց կարող է այսպիսի իշխանություն լինի Հայաստանում։ Այս իշխանությունը գոյություն չունի, դու՛ք եք իշխանությունը»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա շեշտեց՝ Երևանում սկսվում են զանգվածային ակցիաներ, որոնք պետք է հասնեն սպասված հանգրվանին, իսկ ՀՀ իշխանությունը սխալվում է՝ կարծելով, թե մի քանի օր անց հանրահավաքները կավարտվեն։
«Ո՛չ։ Այն ցեղասպանությունը, որը ՀՀ գործող իշխանության պատճառով և մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Մեք սկսում ենք զանգվածայյին անհնազանդության ակցիաները։ Դրանց պետք է միանա ոչ միայն Երևանի բնակչությունը, շրջաններից էլ պետք է գան Երևան՝ մասնակցելու»,- ասաց Վազգեն Մանուկյանը։