21/09/2023 11:32
Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը` շեշտելով Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ գործելաոճը ոչ միայն վտանգի տակ է դնում ԼՂ 120 հազար բնակչության՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, այլև խաթարում է տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:
Արարատ Միրզոյանը նաև շեշտել է միջազգային հանրության և մասնավորապես ԵՄ ու իր անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը` ժողովրդավարական արժեքներ կրող, մարդու իրավունքների պաշտպանությունը գերակայություն համարող աշխարհի կողմից հստակ ուղերձ հղելու և Ադրբեջանին զսպելու նպատակով: