21/09/2023 17:00
Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով
Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցն այժմ լուծված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն լուծվել և կարգավորվել է Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու Հայաստանի որոշմամբ։ Կարելի է ասել, որ էական առաջընթաց է գրանցվել», - ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները որոշված չեն։
«Շատ տեխնիկական խնդիրներ են մնացել։ Բայց դրա համար բոլոր նախադրյալները կան, և բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի դուրս գալ վերջնագիծ», - նշել է նա։