21/09/2023 10:37
Բանակը կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել. եթե չլիներ արցախցիների կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր. Տիգրան Աբրահամյան
Արցախի պաշտպանության բանակը կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել հակառակորդին, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նրանք կատաղի պայքար են տարել առանց զիջելու, առանց նահանջի, պայքարը տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների բացակայության, վառելիքի ու փոխադրումների բացակայության պայմաններում։ Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տաբեր հատվածներ օգնության հասել են 20-30-40 կիլոմետր քայլելով»,- նշեց նա։
Թաղավարդից հակասական տեղեկություններ են շրջանառվում, պատգամավորը հստակ չի կարող, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք գերեվարվել են քաղաքացիներ։
Աբրահամյանն ասաց, թե ադրբեջանցիներն անմիջապես Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերի մատույցներում են, Արցախի ոստիկանական ուժերը երեկվանից ուժեղացված ծառայություն են իրականացնում։
«Իրավիճակը շատ լարված է, մարդիկ ծանր հոգեբանական հարված են ստացել, այս իրավիճակում բոլոր գործողությունները պետք է լինեն խիստ հաշվարկված»,- նշեց նա։
Արցախցիներն ամեն ինչ արել են, որ կանխեն այս ամենը. ըստ Աբրահամյանի՝ եթե չլիներ այդ մարդկանց կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր։