21/09/2023 15:38
Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան
Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է, այս մասին գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է: Ու քանի որ Հայաստանը վաղուց գործընթացների վրա ազդելու որեւէ լծակ չունի, ինձ թվում է՝ միակ կառույցն այս փուլում ՄԱԿ-ն է, որին այժմ պաշտոնապես պիտի դիմի Հայաստանի կառավարությունը: Եվ պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել Արցախի բնակիչներին:
Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են»,- նշել է Բաղդասարյանը։