21/09/2023 00:00
Արցախում կան հազարավոր կորած մարդիկ, բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար
Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը` զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է, գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։
Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։
Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները»,- ընդգծել է Թաթոյանը։