21/09/2023 11:35
Տղամարդը հայտնել է, որ մինչև իրեն քննիչի մոտ տանելը ոստիկանության Հրազդանի բաժնում ծեծի են ենթարկել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում խոշտանգում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ մեկ այլ քրեական գործի վարույթի շրջանակում, քննիչի աշխատասենյակում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի կողմից ձերբակալված և ոստիկանության Հրազդանի բաժին տեղափոխված Վաչիկ Հայրապետյանը ցուցմունք է տվել, որ Կոտայքի մարզում` հուլիսի 2-ին, քարի արտադրամասում ավտոմեքենայով հետընթաց է կատարել, ինչի պատճառով անզգուշաբար կյանքից զրկել է 55-ամյա Ալբերտ Մինասյանին, այնուհետև Նվեր Ղուկասյանի հետ դին դուրս են բերել արտադրամասից ու տարել արտադրամասի դիմաց գտնվող դաշտամիջյան տարածք՝ թողնելով այնտեղ։
Արդեն Կոտայքի մարզային քննչական վարչությունում Վ․ Հայրապետյանը քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ իրականում ինքը որևէ առնչություն չունի Ա․ Մինասյանի մահվան հետ ու մինչև քննչական վարչություն իրեն տեղափոխելը ոստիկանության Հրազդանի բաժնում իր նկատմամբ իրականացվել է հոգեբանական ճնշում, մի քանի հոգով ծեծի են ենթարկել իրեն, որոնց մեջ եղել է նաև Մինասյան ազգանունով մի անձնավորություն և այդ մարդիկ ներկայացել են, որ իրենք ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեականից են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։