21/09/2023 19:35
Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի 5 անդամների անունները
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկն ազդարարելուց հետո ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Ազգային կոմիտեի կազմը, որը պետք է զբաղվի կազմակերպական գործունեությամբ։
Վազգեն Մանուկյանը հրապարակեց կոմիտեի առայժմ միայն 5 անդամների անունները՝
Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան։