21/09/2023 18:06
«Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը՝ զինվորական, որի մասին 2 օր է՝ տեղեկություն չկա»․ Հանրահավաքի վայրից ձերբակալված 18-ամյա արցախցուն տարան կալանավորման
Արցախցի 18-ամյա երիտասարդին, որի պաշտպանությունը երեկ ստանձնեցի, Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման, գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ արցախցի 18-ամյա երիտասարդին և տասնյակ այլ երիտասարդների ոստիկանները ձերբակալել են Կառավարության շենքի մոտ անցկացված հանրահավաքի ժամանակ։ Արցախցի 18-ամյա տղային մեղադրում են զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ:
«Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը՝ զինվորական, որի մասին 2 օր է՝ հարազատները տեղեկություն չունեն:
Կալանքի նիստը հավանաբար կկայանա գիշերը: Կալանավորման հիմքերը բացակայում են:
Հույս ունեմ՝ դատարանը կմերժի կալանքի միջնորդությունը»,- գրել է իրավապաշտպանը: