21/09/2023 23:26
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան հայտարարեց, որ վերջին շրջանում վերսկսվել են մարտական գործողությունները, որի հետևանքնով քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ են զոհվել։
Նա կոչ արեց խստագույնս հետևել 2020 նոյեմբերի 9-ին ընդունված հրադադարի պայմանագրին և շարունակել իրագործել ստանձնած միջազգային պարտավորությունները, հատկապես նրանք, որոնք կապված են մարդու իրավուքնների հետ։
Նա նաև նշեց, որ արձանագրում են, որ Կարմիր խաչը մտահոգություն է հայտել, որ խիստ սահմանափակ է հիմնական պարագաների ու բուժօգնության հասանելիությունը, ինչը կարող է խորացնել վիճակը։
Յենչան կոչ արեց տևականորեն դարադեցնել մարտական գործողությունները, և հայտնեց իրենց պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղությանը, նաև աջակցություն ցուցաբերել՝ ըստ կարիքի։