21/09/2023 08:23
Լեռնային Ղարաբաղում մոտ 5 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը մոտ 5 հազար խաղաղ բնակիչ է տարհանել Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Մոտ 5 հազար մարդ է տեղակայվել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում»,- հայտնել են գերատեսչությունում։
Տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և սնունդ, նրանց օգնում են նաև ռազմական բժիշկները։