22/09/2023 22:06
Լևոն Քոչարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում։ Aysor.am-ի տեղեկություններով, նա բուժումը դեռ կշարունակի հիվանդանոցային պայմաններում։
Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։
Լևոն Քոչարյանն այսօր դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանական մեքենայում մի քանի ոստիկանի կողմից։